Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին` վերադառնալով առաջին հորիզոնական🎥

Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին` վերադառնալով առաջին հորիզոնական🎥

21/04/2022 - 09:41

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 30-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» – «Բրայթոն» հանդիպումը։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Պեպ Գվարդիոլայի սաները մեծացրին առավելությունն ու հաղթեցին 3:0 հաշվով։

«Քաղաքաբնակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռիյադ Մարեզը, Ֆիլ Ֆոդենն ու Բերնարդու Սիլվան։

Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 77 միավոր ու վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, որը զիջել էր «Լիվերպուլին». մերսիսայդյան ակումբն իր ակտիվում ունի 76 միավոր։

«Բրայթոնը», 40 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023