Ման. Սիթին դուրս է եկել Դեկլան Ռայսի համար մղվող պայքարից
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարը կարծես թե մոտ է հանգուցալուծում ստանալուն։
Ինչպես արդեն հայտնել ենք, «Արսենալը» գործարքի հարցում «Վեսթ Հեմին» ռեկորդային առաջարկ է կատարել, որի դիմաց պատրաստ է վճարել 100+5 մլն ֆունտ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` այդ լուրն իմանալուց հետո «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներն արտահերթ նիստ են անցկացրել, որի ընթացքում հանգել են այն եզրակացությանը, որ ակումբը պետք է դուրս գա Ռայսի համար մղվող պայքարից։
Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» չեն կրկնելու «զինագործների» առաջարկը և չեն պատրաստվում որևէ «առևտրական պատերազմի» մեջ մտնել։
Այժմ 24-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։
Ռոմանոն հաստատում է, որ մոտ ժամանակներս «զինագործների» ու «մրճահարների» ներկայացուցիչները բանակցություններ կսկսեն` գործարքն ավարտին հասցնելու համար։
Հաղորդվում է, որ ամենակարևոր հարցը, որը կողմերը պետք է քննարկեն, վերոնշյալ գումարի վճարման ձևաչափն է։
Հավելենք, որ Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 245 հանդիպում` դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Դեկլան-Ռայս, Մանչեսթեր-Սիթի, Վեսթ Հեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո