«Ման. Սիթին» դժվարին հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ 🎥
«Ման. Սիթին» դժվարին հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ 🎥
01/03/2026 - 01:19

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լիդսին»։

«Քաղաքաբնակների» հաղթական գոլն առաջին խաղակեսի ավելացրած երկրորդ րոպեին խփեց Անտուան Սեմենյոն։

Գանացի հարձակվողը մանկունիական գրանդին միանալուց հետո բոլոր մրցաշարերի 11 խաղում գրանցել է 6 գոլ ու 2 ասիստ։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 59 միավորով երկրորդն է, «Լիդսը»` 31 միավորով 15-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026