Ման. Սիթին, Արսենալն ու Ասթոն Վիլլան հետաքրքրված են Բայերի կիսապաշտպանի ծառայություններով
«Բայերի» կիսապաշտպան Էզեկիել Պալասիոսը հայտնվել է անգլիական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը Caught Offside-ի սյունյակում գրում է, որ արգենտինացի ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Ասթոն Վիլլան»։
Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում ֆավորիտը «Ասթոն Վիլլան» է, որը «դեղագործների» ղեկավարության հետ լավ հարաբերություններ ունի։
Նախորդ ամառային տրանսֆերային պատուհանների ժամանակ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը «Բայերից» գնել է Լեոն Բեյլիին և Մուսա Դիաբիին։
Նշվում է, որ «Բայերը» Պալասիոսի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 60 մլն եվրո։
Հավելենք, որ արգենտինացի կիսապաշտպանը «Բայերի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից` անցկացրած 108 խաղում դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Արսենալ, Բայեր Լևերկուզեն, Էզեկիել Պալասիոս, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ