Ման. Յունայթեդն ԱՊԼ-ում ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել
Անգլիական Պրեմիերի 36-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտութնունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ներքին առաջնությունում ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել։
Squawka-ն գրում է, որ «կարմիր սատանաները» Անգլիայի ընթացիկ առաջնությունում կրել են 13-րդ պարտությունը և ակումբային հակառեկորդ գրանցել։ Մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում երբեք 12 պարտությունից ավելի չի կրել։
Ակումբի նախորդ վատագույն ցուցանիշը եղել է 2013/14 և 2021/22 մրցաշրջաններում, երբ կրել էր 12 պարտություն։
13 պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդի»` 1989/90 մրցաշրջանից հետո ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է։ Այդ ժամանակ «կարմիր սատանաները» Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնում կրել են 16 պարտություն և զբաղեցրել 13-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի բարձրագույն դիվիզիոն, ԱՊԼ, Մանչեսթեր Յունայթեդ, Քրիսթալ Փելես