Ման. Յունայթեդն ԱՊԼ-ի շրջանակում կրել է ամենախոշոր հաշվով պարտությունը
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:7 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Լիվերպուլից»։
«Կարմիր սատանաներն» անգլիական Պրեմիեր լիգայում կրել են ակումբի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։
Մինչ այս մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայում ամենախոշոր հաշվով պարտությունը կրել էր «Մանչեսթեր Սիթիից»` 2011 թ. հոկտեմբերին զիջելով 1:6 հաշվով։
Առհասարակ, «Լիվերպուլի» դեմ կայացած խաղում «Յունայթեդը» կրկնել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով կրած պարտության հակառեկորդը։
Վերջին անգամ «կարմիր սատանաները» որևէ պաշտոնական խաղում 0:7 հաշվով պարտվել էին 1931 թվականին` Անգլիայի երկրորդ դիվիզիոնի շրջանակում զիջելով «Վուլվերհեմպտոնին»։
Մինչ այդ էլ մանկունյական ակումբը 0:7 հաշվով զիջել էր նաև «Բլեքբեռնին» (1926 թ.) և «Աստոն Վիլլային» (1930 թ.)։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մինչ «Լիվերպուլի» դեմ խաղը միայն 9 անգամ էր 7 գնդակ բաց թողել, իսկ վերջին դեպքը գրանցվել էր 1939 թ. փետրվարին` 1:7 հաշվով պարտվելով «Չարլթոնին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ