Ման. Յունայթեդը Նյուքասլի դեմ խաղերում վերջին 101 տարվա պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։
«Կարմիր սատանաները» բոլոր մրցաշարերի շրջանակում «կաչաղակներին» պարտվում են արդեն երրորդ խաղում անընդմեջ։
Բացի վերոնշյալ հանդիպումից, Էդի Հաուի թիմը մանկունյական ակումբին հաղթել է նաև Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկության 29-րդ տուրի խաղում (2:0) և Անգլիայի Լիգայի գավաթի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում (3:0)։
Ինչպես տեղեկացնում է Squawka-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» «Նյուքասլի» դեմ խաղերում վերջին 101 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել։
«Կարմիր սատանաները» 1922 թ. նույնպես «Նյուքասլից» կրել են երեք անընդմեջ պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր Յունայթեդ, Նյուքասլ