Ման. Յունայթեդը հիասքանչ խաղով ջախջախեց Չելսիին` բարձրանալով 3-րդ հորիզոնական🎥

Ման. Յունայթեդը հիասքանչ խաղով ջախջախեց Չելսիին` բարձրանալով 3-րդ հորիզոնական🎥

26/05/2023 - 00:59

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին խաղային լուրջ առավելություն` 4:1 հաշվով ջախջախելով «ազնվականներին»։

Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Կազեմիրոն, Անտոնի Մարսիալը, Բրունու Ֆերնանդեշն ու Մարկուս Ռեշֆորդը։

Լոնդոնյան ակումբի միակ գոլը խփեց Ժոաու Ֆելիքսը։

Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 72 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։

Նշենք, որ այս հաղթանակը թույլ տվեց «Յունայթեդին» առաջնության ավարտից հետո նվաճել նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

«Չելսին», 43 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023