«Ման. Յունայթեդը» թրիլերային հաղթանակ է տարել «Ֆուլհեմի» նկատմամբ 🎥
«Ման. Յունայթեդը» թրիլերային հաղթանակ է տարել «Ֆուլհեմի» նկատմամբ 🎥
02/02/2026 - 00:51

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»։

«Կարմիր սատանաները»` Կազմերիոյի ու Մաթեուս Կունյայի գոլերից հետո, հաղթում էին 2:0, բայց հյուրերը խաղավերջում կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը։

«Հովեկներից» 85-րդ րոպեին աչքի է ընկել Ռաուլ Խիմենեսը, իսկ 90+1-ին` Կևինը։

Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, բայց 90+4-րդ րոպեին Բենյամին Շեշկոն մանկունիական գրանդին թրիլերային հաղթանակ է պարգևել։

Մայքլ Կարիկի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել` 41 միավորով վերադառնալով 4-րդ տեղ։ «Ֆուլհեմը» 34 միավորով 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025