Ման. Յունայթեդը շոկի ենթարկեց Ման. Սիթիին` 13-րդ անգամ դառնալով Անգլիայի գավաթակիր🎥
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «կարմիր սատանաները» Ալեխանդրո Գարնաչոյի ու Քոբի Մայնուի խփած գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով։
Նշենք, որ առաջին գոլի դրվագում «քաղաքաբնակների» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կոպտագույն սխալ թույլ տվեց։
Երկրորդ խաղակեսում Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն կարողացավ հետ բերել միայն մեկ գնդակ. 87-րդ րոպեին աչքի ընկավ Քոբի Մայնուն։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ և 13-րդ դարձավ Անգլիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Ալեխանդրո Գարնաչո, Անգլիայի գավաթ, Ժերեմի Դոկու, Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, Պեպ Գվարդիոլա, Քոբի Մայնու