Ռոման անելիք չուներ Մանչեսթերի դեմ
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ Ման․ Յունայթեդ – Ռոմա դիամակայությունում բոլորս սպասում էինք հավասար պայքար և դրա նախադրյալները կային առաջին խաղակեսից հետո։
Հռոմեացիներն առաջինը գնդակ ընդունեցին, սակայն հետո կարողացան Պելեգրինիի ու Ջեկոյի գոլերի շնորհիվ ընդմիջման գնալ առավելությամբ։
Ֆոնսեկան ինքնագոհ ժպտում էր, ֆուտբոլիստներն արդեն քննարկում, թե մյուս դիմակայության զույգից ում կուզեին տեսնել եզրափակիչում որպես մրցակից ու այսպես քննարկումներով էլ մոռացան «դուրս գալ» երկրորդ խաղակեսն անցկացնելու համար։
Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեներից Ֆերնանդեշն ու Կավանին քարուքանդ արեցին հռոմեական լեգեոնն ու 40 րոպեում 5 գնդակ կազմակերպեցին։
Դիմակայության հաջորդ հանդիպումն սպասվում է Հռոմում, սակայն ինչ կտա դա իտալական թիմին դժվար է ասել։
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին «Օլիմպիկո» մարզադաշտում։
# Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոմա