Սիթին մրցաշրջանի առաջին տիտղոսը նվաճեց 🎥

Սիթին մրցաշրջանի առաջին տիտղոսը նվաճեց 🎥

25/04/2021 - 23:52

Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը»։

Հանդիպման առաջին խաղակեսում «քաղաքաբնկաներն» ունեին տարածքային և խաղային հսկայական առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը։

Միայն երկու անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ էլ՝ Ռիյադ Մարեզն ու Ռահիմ Սթերլինգը։

Երկրորդ խաղակեսում էլ մեծ հաշվով ոչինչ չփոխվեց․ Պեպ Գվարդիոլայի սաներն անդադար գրոհում էին, ստեղծում բազմաթիվ գոլային պահեր, սակայն մինչև 82-րդ րոպեին չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գոլը։

Սակայն, հենց 82-րդ րոպեին սառույցը կոտրվեց․ տուգանայինի խաղարկումից հետո Կևին դե Բրոյնեի կատարած փոխանցումից հետո Էմերիկ Լապորտը, ի վերջո, գրավեց Ուգո Լյորիսի դարպասը՝ առաջ մղելով իր թիմին։

Ընդհանարապես, այս խաղում լոնդոնյան ակումբը մեծամասամբ պաշտպանվում էր, իսկ բաց թողած գոլից հետո էլ շատ ժամանակ չկար, որպեսզի Ռայան Մեյսոնի սաները հասցնեին խաղը փրկել։

Այսպսիով, «Մանչեսթեր Սիթին» 1։0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» և 8-րդ անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը։

Հավելենք, որ մանկունյական ակումբն այս գավաթը հաղթում է արդեն 4-րդ տարին անընդմեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023