Մանչեսթեր Սիթին հաղթեց Չելսիին` կրճատելով Արսենալի նկատմամբ միավորների տարբերությունը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. «քաղաքաբնակներին» հաղթանակ պարգևեց 63-րդ րոպեին Ռիյադ Մարեզի խփած գոլը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 1:0, վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Պեպ Գվարդիոլայի թիմն այժմ 5 միավորով է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին»։
«Չելսին», 25 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Ռիյադ Մարեզ