Մանչեսթեր Սիթին լուրջ կորուստներով է մոտենում Լայպցիգի դեմ խաղին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կմրցի «Լայպցիգի» դեմ։
«Քաղաքաբնակների» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկված են լինելու այդ հանդիպման հայտացուցակում։
Դարպասապահներ – Շտեֆան Օրտեգա, Էդերսոն, Սքոթ Կարսոն
Պաշտպաններ – Կայել Վոլքեր, Ռուբեն Դիաշ, Նաթան Ակե, Սերխիո Գոմես, Մանուել Ականջի, Ռիկո Լյուիս
Կիսապաշտպաններ – Կելվին Ֆիլիպս, Իլկայ Գյունդողան, Ջեք Գրիլիշ, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Մաքսիմո Պերոնե, Ֆիլ Ֆոդեն, Շի Չարլզ, Քոուլ Պալմեր, Ալեքս Ռոբերտսոն
Հարձակվողներ – Էրլինգ Հալանդ, Խուլիան Ալվարես, Ռիյադ Մարեզ
Նշենք, որ մանկունյական ակումբի կազմից հանդիպումը տարբեր պատճառներով բաց կթողնեն Կևին դե Բրույնեն, Էմերիկ Լապորտն ու Ջոն Սթոունզը։
Հավելենք, որ «Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էմերիկ Լապորտ, Լայպցիգ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ջոն Սթոունզ