Մանչեսթեր Սիթին թենիսին բնորոշ հաշվով հաղթեց Լայպցիգին🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի շրջանակում մրցեց «Լայպցիգի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ գերգոլառատ հանդիպում է ստացվել, և «քաղաքաբնակները» հաղթել են թենիսին բնորոշ` 6:3 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմից մեկական անգամ աչքի ընկան Նաթան Ակեն, Ռիյադ Մարեզը, Ջեք Գրիլիշը, Գաբրիել Ժեզուսը և Ժոաո Կանսելուն, իսկ Նորդի Մուկիելեն դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Լայպցիգի» կազմից էլ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Քրիստոֆեր Նկունկուն։
A խմբի շրջանակում կայացավ ևս մեկ հանդիպում.
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաբրիել Ժեզուս, Ժոաո Կանսելու, Լայպցիգ, Մանչեսթեր-Սիթի, Նաթան Ակե, Նորդի Մուկիելե, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ, Ռիյադ Մարեզ, Քրիստոֆեր Նկունկու