Հաստատվել է ՊՍԺ – Սիթի հանդիպման մրցավարական բրիգադը
Ապրիլի 28-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այս հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը, ում եզրերում կօգնեն Մարկ Բորշն ու Շտեֆան Լուպը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան լինելու է Դանիել Զիբերտը, իսկ VAR համակարագի պատասխանատուները՝ Մարկո Ֆրիցն ու Բաստիան Դանկերտը։ Բոլոր մրցավարները Գերմանիայից են։
Հավելենք, որ Ֆելիքս Բրիխն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի շրջանակում սա կլինի նրա 6-րդ հանդիպումը։ Նախորդ 5 հանդիպումներում 45-ամյա մրցավարը 21 անգամ մրցավարների պատժել է դեղին, 2 անգամ՝ կարմիր քարտով, ինչպես նաև մրցակիցների դարպասին նշանակել է 2 11-մետրանոց հարված։
Նշենք նաև, որ Ֆելիքս Բրխը Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ ամենաշատ հանդիպում սպասարկած մրցավարն է․ նրա ակտիվում կա 63 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ֆելիքս Բրիխ