Մանչեսթեր Յունայթեդ – Բարսելոնա հանդիպման մրցավարական անձնակազմը
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմրցի «Բարսելոնայի» դեմ։
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)
Եզրային մրցավարներ – Նիկոլիա Դանո, Բենժամեն Պաժե (երկուսն էլ` Ֆրանսիա)
Չորրորդ մրցավար – Ժերեմի Պինիար (Ֆրանսիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիսար, Վիլի Դելաժո (երկուսն էլ` Ֆրանսիա)
Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում գրանցվել է 2:2 հաշիվը։
Հավելենք, որ «Յունայթեդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Կլեման Տյուրպեն, Մանչեսթեր-Յունայթեդ