Հիանալի հանդիպում «Օլդ Թրաֆորդում»․ Լիվերպուլը միացնում է շարժիչները 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված հանդիման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին մանկունյական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 10-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Շոկային մեկնարկին Յուրգեն Կլոպի սաները բավական հանգիստ և սթափ արձագանքեցին, ովքեր քիչ-քիչ տիրեցին նախաձեռնությանն ու նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ․ 34-րդ ու 45+3-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դիեգու Ժոտան և Ռոբերտո Ֆիրմինոն։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 47-րդ րոպեին Բոբի Ֆիրմինոն ևս մեկ գնդակ ուղարկեց Դին Հենդերսոնի պաշտպանած դարպաասը, իսկ հաշիվը դարձավ արդեն 3։1՝ հօգոտ «Լիվերպուլի»։
Երրորդ գոլից հետո էլ մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները հիանալի հնարավորություններ ունեին հաշիվե մծացնել, սակայն Ժոտայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի դեպքում տանտերերին փրկեց Հենդերսոնը։
Չես խփում դու, խփում են քեզ․ 68-րդ րոպեին «կարմիր սատանաները» վերադարձան խաղ՝ կրճատելով հաշվի տարբերությունը, իսկ գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը։
78-րդ րոպեին քիչ մնաց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի լուսատախտակին 3։3 հաշիվը վառեր Բրունո Ֆերնանդեշը, սակայն պորտուգալացի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։
Օլե-Գունար Սուլշերի սաներին չհաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Դեռ ավելին՝ հանդիպման վերջակետը դրեցին «Լիվերպուլի» տղաները․ 90-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։
Այսպիսով, «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4։2 հաշվով գեղեցիկ հաղթանակ տոնռց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, վաստակեց 60 միավոր, շրջանցեց «Վեսթ Հեմին»՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Յունայթեդն» էլ մնաց 70 միավորով և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Ռոբերտո-Ֆիրմինո, Օլե-Գունար-Սուլշեր