Լիվերպուլը վերջին 37 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել

Լիվերպուլը վերջին 37 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել

04/02/2021 - 23:37

Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Բրայթոնին»։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «կարմիրները» ներքին առաջնության շրջանակում 3 խաղ անընդմեջ խաղ սեփական հարկի տակ չեն կարողանում գրավել մրցակիցների դարպասը, ինչը ակումբի պատմության մեջ վերջին 37 տարվա վատագույն ցուցանիշն է։

Մինչ վերոնշյան հանդիպումը, մերսիսայդցիները «Էնֆիլդում» ԱՊԼ-ի շրջանակում չեն կարողացել գրավել «Բյորնլիի» (0:1) և «Մանչեսթեր Յունայթեդի» (0:0) դարպասը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Յուրգեն Կլոպի տղաները «Բրայթոնի» դեմ խաղում մրցակցի դարպասին կատարել են ընդամենը մեկ հարված, ինչը թիմի վատագույն ցուցանիշն է ԱՊԼ-ի շրջանակում տնային հանդիպումներում՝ սկսած 2017 թվականի ապրիլից, երբ «Լիվերպուլը» 1։2 հաշվով զիջեց «Քրիստալ Փելասին»։

Կլոպի սաներն ընթացիկ մրցաշրջանում 22 խաղերից հետո վաստակել են 40 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ վաստակած 47 միավորով, որը դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել իր հիմնական մրցակիցների համեմատ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023