Մանուչարյան. «Վան’տ Սխիպը երկար տարիների մարզչական փորձ ունի»
Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին.
«Ջոն վան’տ Սխիպին անձամբ չեմ ճանաչում։ Երբ «Այաքսում» էի, նա Մարկո վան Բաստենի օգնականն էր Նիդերլանդների հավաքականում։ Կարծում եմ` Ջոն վան’տ Սխիպը փորձառու մասնագետ է, բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը»,- նշել է Մանուչարյանը։
Նախկին ֆուտբոլիստը նաև նշել է, որ ինքն ավելի լավ ճանաչում է Հայաստանի ազգային հավաքականում Սխիպի օգնական նշանակված Արոն Վինտերին, որի հետ աշխատել է «Այաքսի» երկրորդ թիմում։
«Ջոն վան’տ Սխիպը երկար տարիների մարզչական փորձ ունի և հուսով եմ, որ իր մոտ ամեն ինչ հաջող կստացվի Հայաստանի ազգային թիմում։ Հայաստանի և Նիդերլանդների տարբերությունները շատ են, մտածելակերպն է տարբեր։ Սակայն, Հայաստանն ու Նիդերլանդները ֆուտբոլային առումով մոտ երկրներ են։ Մենք էլ տեխնիկապես բարձր պատրաստվածություն ունեցող ֆուտբոլիստներ ունենք: Կարծում եմ` Սխիպին ժամանակ է պետք»,- հավելել է Մանուչարյանը, որի խոսքը մեջբերում է Armenpress-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից 61-ամյա նիդերլանդցի մասնագետ Ջոն վան’տ Սխիպը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այաքս, Էդգար Մանուչարյան, Հայաստանի-հավաքական, Ջոն վան'տ Սխիպ, Փյունիկ