Մահացել է Միխայել Բալակի 18-ամյա որդին
Ինչպես տեղեկացնում են համաշխարհային բազմաթիվ պարբերականներ, մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդար նախկին կիսապաշտպան Միխայել Բալակի 18-ամյա որդին` Էմիլիո Բալակը։
TVI24-ի տեղեկություններով, Էմիլիոն մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Էմիլիո Բալակը օգոստոսի 5-ին` ուշ երեկոյան, վթարի է ենթարկվել իր կվադրոցիկլետով։ Դեպքը տեղի է ունեցել պորտուգալական Տրոե քաղաքում, որտեղ Բալակներն առանձնատուն ունեն։
Հավելենք, որ Միխայել Բալակը ևս երկու որդի ունի` Լուիսն ու Խորդին։
Հիշեցնենք, որ Միխայել Բալակն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կեմնիցերի», «Կայզերսլաութերնի», «Բայերի», «Բավարիայի» «Չելսիի», ինչպես նաև Գերմանիայի հավաքականի կամզում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Գերմանիայի հավաքական, Էմիլիո Բալակ, Կայզերսլաութերն, Միխայել Բալակ, Չելսի