Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Անդրեաս Բրեմեն
63 տարեկանում մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Անդրեաս Բրեմեն։
Bild-ը գրում է, որ նախկին ֆուտբոլիստը մահացել է փետրվարի 20-ի գիշերը Մյունխենում։ Նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Բրեմեին հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Բրեմեն, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել «Կայզերսլաութերնի», «Բավարիայի», «Ինտերի», «Սաարբյուքենի» և «Սարագոսայի» կազմում։
Բրեմեն «Բավարիայի» ու «Կայզերսլաութերնի» հետ մեկական անգամ դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն, «Ինտերի» կազմում էլ մեկական անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթը, Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։
Նախկին պաշտպանը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 86 հանդիպում, խփել 8 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Բրեմեն «բունդեսմանշաֆթի» կազմում 1990 թ. դարձել է աշխարհի չեմպիոն` եզրափակիչում խփելով Արգենտինայի դեմ կայացած հանդիպման միակ գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-1990, Անդրեաս Բրեմե, Աշխարհի առաջնություն, Բավարիա, Գերմանիայի հավաքական, Ինտեր, Մունդիալ-1990