Մահացել է Գերդ Մյուլլերը

Մահացել է Գերդ Մյուլլերը

15/08/2021 - 16:06

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերմանական ֆուտբոլի լեգենդար նախկին գոլահար Գերդ Մյուլլերը։

Հավելենք, որ Մյուլլերն իր կարիերայի մեծ մասը` 1964-1979 թթ. հանդես է եկել «Բավարիայում», որի կազմում անցկացրել է 606 հանդկպում` դառնալով 566 գոլի հեղինակ։ Նա մյունխենյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Մյուլլերը, խփած 365 գոլով, նաև Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուն է, որի շրջանակում 7 անգամ էլ լավագույն ռմբարկու է դարձել առանձին մրցաշրջաններում։

Մյուլլերը «Բավարիայի» կազմում 4-ական անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր, 3 անգամ` Չեմպիոնների գավաթի հաղթող, մեկական անգամ էլ` ՈԻԵՖԱ-ի ու Միջմայրցամաքային գավաթակիր։

Բացի դրանից, Մյուլլերը 68 գոլ է խփել Գերմանիայի հավաքականում անցկացրած 62 խաղում` այդ ընթացքում դառնալով նաև Եվրոպայի (1972 թ.) և աշխարհի չեմպիոն (1974 թ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023