Մալխաս Ամոյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն
Մալխաս Ամոյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն
19/09/2025 - 20:56

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող աշխարհի առաջնությունում դարձավ չեմպիոն։

Եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ` ջախջախելով 10:1 հաշվով։

Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ է դառնում աշխարհի չեմպիոն։ Նա 2021թ. ոսկե մեդալ էր նվաճել 72կգ քաշային կարգում։ 26-ամյա ըմբիշը 77կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել։

26-ամյա ըմբիշը նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025