Մագուայերն ու Օնանան լռեցնում են քննադատներին. Ման. Յունայթեդը հաղթեց Կոպենհագենին🎥
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Կոպենհագենի» դեմ։
Կողմերը բավական համառ պայքար ծավալեցին, որն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 1:0 հաշվով։
Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեց 72-րդ րոպեին Հարի Մագուայերի խփած միակ գոլը։
Նշենք, որ դանիական ակումբը 90+7-րդ րոպեին խաղը փրկելու հիանալի հնարավորություն էր ստացել, սակայն Ջորդան Լարսոնը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Յունայթեդին» փրկեց դարպասապահ Անդրե Օնանան։
A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
3-րդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- «Բավարիա» – 9 միավոր
- «Գալաթասարայ» – 4
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 3
- «Կոպենհագեն» – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Օնանա, Էրիկ Տեն Հագ, Կոպենհագեն, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա