Ճապոնիան Իսպանիայի դեմ խաղում անհավանական քիչ է տիրել գնդակին 📸
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Ճապոնիան 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Իսպանիայի նկատմամբ։
«Սամուրայներն» այդ խաղում անհավանական քիչ են տիրել գնդակին։
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում նշված է, որ Ճապոնիան այդ խաղում գնդակով եղել է միայն ժամանակի 14, իսկ Իսպանիան` 78%-ը։
Մնացած 8%-ի ժամանակ էլ գնդակն եղել է ընթացքի մեջ։
Ինչպես տեղեկացնում է Opta Analyst-ը, սա աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում հակառեկորդ է, երբ որևէ հավաքական հաղթել է հանդիպումը` գնդակին տիրելով այդքան քիչ։
Նշենք, որ, ըստ Opta-ի, Ճապոնիան այդ խաղում գնդակին տիրել է ժամանակի 17.7 %-ը։
Այդ խաղում Իսպանիան կատարել է 1070, իսկ Ճապոնիան` միայն 224։
OptaJoe-ն էլ հայտնում է, որ 1966 թվականից ի վեր, երբ աշխարհի առաջնությունների շրջանակում սկսեց կիրառվել վիճակագրություն հաշվով համակարգը, միայն երկու դեպք է գրանցվել, երբ Մունդիալի ընթացքում որևէ հավաքական պարտվել է` չնայած կատարել է 700+ փոխանցում։
Առաջին դեքը նույնպես գրանցվել էր ընթացիկ ԱԱ-ում ու կրկին Ճապոնիայի հավաքականի մասնակցությամբ, երբ ծագող արևի երկրի ներկայացուցիչները մրցաշարի 1-ին տուրում նույն` 2:1 հաշվով կամային համային հաղթանակ տոնեցին Գերմանիայի նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Ճապոնիայի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022, ՖԻՖԱ