Ստոիչկով․ «Երբ Գրիզմանը դաշտում է, Բարսան 10 ֆուտբոլիստներով է խաղում»

Ստոիչկով․ «Երբ Գրիզմանը դաշտում է, Բարսան 10 ֆուտբոլիստներով է խաղում»

12/03/2021 - 23:12

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Հրիստո Ստոիչկովը քննադատության է ենթարկել ակումբի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանին

«Ամեն անգամ, երբ Գրիզմանը դաշտում է, «Բարսելոնան» խաղում է 10 ֆուտբոլիստներով։ Եթե ակումբը ցանկանում է ինչ-որ երկարաժամկետ ծրագրեր կազմել, ապա նրան պետք է վաճառի։

Տրինկաուն և Բրեյթվեյթը պետք է լինեն հիմնական կազմում։ Ի՞նչ է այնտեղ անում Գրիզմանը»,- նշել է բուլղարացի նախկին ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է SportSport.ba-ն։

Հիշեցնենք, որ Հրիստո Ստոիչկովը «Բարսելոնայում» հանդես է եկել 1990-1995 թթ․, ինչպես նաև 1996-1998 թթ․, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 255 հանդիպման՝ դառնալով 117 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ակումբի հետ նվաճել է 18 տիտղոս։

Ինչ վերաբերում է Անտուան Գրիզմանին, ապա ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում, խփել է 12 գոլ, ինչպես նաև կատարել է 11 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023