Հայտնի է Իտալիայի Գավաթի եզրափակչի 2-րդ մասնակիցը ?

Հայտնի է Իտալիայի Գավաթի եզրափակչի 2-րդ մասնակիցը ?

26/04/2019 - 01:38

Իտալիայի Գավաթի խաղարկության կիսարեզրափակիչ պատասխան խաղում «Ատալանտան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»: Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր 3:3, և «Ատալանտան» 5:4 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է գալիս եզրափակիչ:

3-րդ րոպեին Մուրիելի գոլին 11 րոպե անց Իոսիպ Իլիչիչը հավասարեցրել է հաշիվը: 69-րդ րոպեին Գոմեսը խփել է հաղթական գոլը:

«Ատալանտան» Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակչում մրցելու է «Լացիոյի» հետ: Վճռորոշ հանդիպումը կայանալու է մայիսի 15-ին:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023