Հռոմի կայսրը կրկին գործի մեջ է․ Տոտտիի ֆանտաստիկ գոլը Լացիոյի դեմ սիրողական խաղում?
«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին դարձել է Հռոմի մինիֆուտբոլի մրցաշարի հաղթող, որն անցկացվում էր 8×8 ձևաչափով։
Մրցաշարի եզրափակչում «Totti Sporting Club» թիմը 2։1 հաշվով հաղթեց «Լացիոյին», իսկ 43-ամյա Չեսկո Տոտտին տուգանային հարվածի իրացումից հետո դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Տոտտիի թիմակցիների կազմից ևս մեկ գնդակ խփեց Անտոնիո Ֆլորո Ֆլորեսը, ով հայտնի է իր՝ «Ուդինեզեում» ունեցած մրցելույթներով։
Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտտին ողջ կարիերան անցկացրել է «Ռոմայի» կազմում, որի կազմում մասնակցել է 785 հանդիպման՝ դառնալով 307 գոլի հեղինակ․ այդ ցուցանիշով Տոտտին հռոմեական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։
# Անտոնիո Ֆլորո Ֆլորես, Լացիո, Ռոմա, Ֆրանչեսկո-Տոտտի