Հոֆֆենհայմ 2։0 Շալկե․ Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը?
Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Հոֆֆենհայը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շալկե 04-ին» և 2։0 հաշվով հաղթանակ տարավ։
«Հոֆֆենհայմի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով փոխարինվեց 62-րդ րոպեին՝ այդպես էլ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
Հանդիպման հաշիվը բացվեց 72-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Կրամարիչը, իսկ 86-րդ րոպեին Ալհաս Բեբուն կրկնապատկեց հաշիվը՝ այն դարձնելով 2։0։
Այս հաղթանակից հետո «Հոֆֆենհայմը» վաստակեց 11 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական, իսկ «Շալկեն» 14 միավորով 7-րդն է։
# Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Շալկե, Սարգիս-Ադամյան