Հոֆֆենհայմը հիանալի խաղով ջախջախեց Քյոլնին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ մրցեց «Քյոլնի» դեմ։
«Գյուղացիները» պարզապես հիասքանչ ֆուտբոլ ցուցադրեցին և որևէ շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։
«Հոֆֆենհայմի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Իլհաս Բեբուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրիստոֆ Բաումգարտները, Դենիս Գայգերը և Շտեֆան Պոշը։
Այս հաղթանակից հետո Սեբաստիան Հյոնեսի թիմը վաստակեց 11 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։
«Քյոլնն» էլ մնաց նախապես վաստակած 12 միավորով, որը համապատասխանում է 7-րդ հորիզոնականին։
Հավելենք, որ «Հոֆֆենհայմի» հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր հանդիպմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Իլհաս Բեբու, Հոֆֆենհայմ, Շտեֆան Պոշ, Սարգիս-Ադամյան, Սեբաստիան Գայգեր, Սեբաստիան Հյոնես, Քյոլն, Քրիստոֆ Բաումգարտներ