Պաշտոնական․ Հովհաննես Հարությունյանը լքեց Արարատ-Արմենիայի շարքերը
Ինչպես տեղեկանում ենք «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջից, թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը հեռացել է ակումբի կազմից։
««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
«Արարատ-Արմենիայի» կազմում Հովհաննեսը մասնակցել է 18 խաղի և դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ հեղինակ:
Շնորհակալություն ենք հայտնում Հովհաննեսին և մաղթում նրան հաջողություն»,- գրված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, Հովհաննես Հարությունյան