Մակեդոնացիները ջախջախեցին Լիխտենշտեյնին🎥
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը J խմբի շրջանակում Սկոպիեում մրցեց Լիխտենշտեյնի հավաքականի դեմ։
Ընտրական փուլի 1-ին տուրում Ռումինիայի ընտրանուց 2։3 հաշվով կրած պարտությունից հետո մակեդենացիները պարզապես զայրացած էին և իրենց մուռը հանեցին Լիխտենշտեյնի հավաքականից՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։
Իգոր Անգելովսկու սաներից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Էնիս Բարդին, Էլիֆ Էմլասը և Իլյա Նեստերովսկին։
Այսպիսով, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 5։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ։ Մակեդոնացիներն ընթացիկ ընտրական մրցաշարում տոնեցին իրենց առաջին հաղթանակը։
J խմբում 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշով հաղթեց Իսլանդիային, իսկ գերմանացիները հյուրընկալվելիս՝ 1։0 հաշվով Ռումինիայի ընտրանուն։
Այս խմբում Հայաստանի և Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական, Ռումինիան և Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան և Լիխտենշտեյնը՝ 0 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր Տրայկովսկի, Էլիֆ Էլմաս, Էնիս Բարդի, Իգոր Անգելովսկի, Իլյա Նեստերովսկի, Լիխտենշտեյնի հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական