Հյուլման. «Խաղի ելքը վճռեցին մրցավարն ու VAR-ը»

Հյուլման. «Խաղի ելքը վճռեցին մրցավարն ու VAR-ը»

30/06/2024 - 18:07

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Դանիայի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց մրցաշարի տանտեր Գերմանիայի թիմին` լքելով պայքարը։

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը դժգոհել է հանդիպման մրցավարությունից.

«Կարծում եմ` տեղի ունեցածը ծիծաղելի է։ Ֆուտբոլը տարեց տարի ավելի ծիծաղելի է դառնում։

Ակնհայտ է, որ խաղի ելքը վճռեցին մրցավարն ու VAR համակարգը։ Կարծես մրցավարները շատ ակտիվ սանտիմենտր են փնտրում` գոլը չեղարկելու համար։

Այնքան եմ հոգնել ձեռքով խաղի կանոններն ուսումնասիրելուց։ Յոաքիմ Անդերսենը վազում է, ընթացքի մեջ է, իսկ գնդակը նրա ձեռքին է դիպչում մեկ մետր հեռավորությունից։ Գերմանիան լավ էր խաղում, բայց այս ամենը ծիծաղելի է։

Միանշանակ, չէի ցանկանա, որ բոլոր պաշտպանները ձեռքերը թիկունքում պահած վազեին։ Անդերսենի ձեռքը բնական դիրքում էր, քանի որ անհնար է վազել` առանց ձեռքերի օգնության։ Ահա թե երբ է այդ ամենը դառնում ծիծաղելի։

Ցավալի է, երբ ամեն ինչ վճռվում է այդպես»,- մեջբերում է Bulinews-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի դեմ խաղում Դանիայի հավաքականի պաշտպան Յոաքիմ Անդերսենի` 48-րդ րոպեին խփած գոլը միլիմետրանոց խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկվեց։

53-րդ րոպեին 28-ամյա պաշտպանի ձեռքով խաղի պատճառով գլխավոր մրցավար Մայքլ Օլվերը Դանիայի դարպասին նշանակեց 11-մետրանոց, որի իրացումից հետո Կայ Հավերցն առաջ մղեց «բուդնեսմանշաֆթին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023