Հիանալի ֆուտբոլ «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդն ու Տոտենհեմը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Կարմիր սատանաների» գոլերը խփեցին Ռասմուս Հոյլունդն ու Մարկուս Ռեշֆորդը, իսկ «խթանների» կազմից աչքի ընկան Ռիշարլիսոնը և Ռոդրիգո Բենտանկուրը։
Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 32 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։
«Տոտենհեմը», 40 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Ռասմուս Հոյլունդ, Ռիչարլիսոն, Ռոդրիգո Բենտանկուր, Տոտենհեմ