Հերթական հայ խաղացողն է տեղափոխվել Ղազախստանի առաջնություն
Հայաստանի հավաքականի և «Գանձասար-Կապանի» եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը համալրել է Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Տոբոլի» շարքերը։ Այս մասին տեղեկացնում է «Տոբոլի» պաշտոնական կայքը։ Կնքված պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։
Հովհաննիսյանն առաջարկ է ունեցել նաև ղազախական «Օկժետպեսից», սակայն մերժել է այդ ակումբին:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Տոբոլի» կազմը համալրել է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Պետրոս Ավետիսյանը, իսկ ակումբի գլխավոր մարզիչը հայազգի Գրեգորի Բաբայանն է։
# Արման Հովհաննիսյան, Գանձասար-Կապան, Գրեգորի Բաբայան, Հայաստանի-հավաքական, Պետրոս Ավետիսյան, Տոբոլ