Հենրի Ավագյանը մոտ է «Փյունիկից» հեռանալուն և այլ ակումբ տեղափոխվելուն
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը մոտ է «Փյունիկից» հեռանալուն, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ըստ աղբյուրի` 28-ամյա դարպասապահը ցանկանում է մրցելույթները շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում, սակայն պայմանագրի երկարաձգման հարցում նոր ղեկավարության հետ բանակցությունները հաջող չեն ընթանում։
Հաղորդվում է, որ Ավագյանը մոտ է «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուն։
Հենրի Ավագյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 20 խաղում դարպասը 10 անգամ անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, հայկական-ֆուտբոլ, Հենրի Ավագյան, ՀՊԼ, տրանսֆերներ, Փյունիկ