Հենրիխ Մխիթարյանի ասիստը Դավիդե Ֆրատեզիին Լացիոյի դեմ խաղում 🎥
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
«Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 87-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Դավիդե Ֆրատեզիին` դառնալով գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 27 խաղում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդե Ֆրատեզի, Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Լացիո, Հենրիխ-Մխիթարյան