Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Արցախի իրավիճակի մասին
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել Արցախում ստեղծված իրավիճակի մասին.
«Արդեն 8 ամիս է Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները ենթարկվում են շրջափակման և ավերածությունների:
Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` չունենալով կյանքեր փրկող դեղամիջոցներ, սնունդ կամ այլ անհրաժեշտ պարագաներ։
Սովից մահացած մարդկանց սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաները չպետք է տեսնեն այս պատերազմը, որպեսզի սկսեն բուժվել և ապաքինվել:
Լաչինի միջանցքով պետք է թույլատրվի մարդասիրական օգնության անարգել մուտքը»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն անօրինական կերպով փակել է Լաչինի միջանցքը` զրկելով Արցախին Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արցախ, Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան