Հաստատվել են ՊՍԺ – Բավարիա և Չելսի – Պորտու հանդիպումների մրցավարական բրիգադները
Ապրիլի 13-ին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի ՊՍԺ – «Բավարիա» և «Չելսի» – «Պորտու» դիմակայությունների պատասխան հանդիպումները։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն, ում եզրերում կօգնեն Ալեսանդրո Ջալատինին և Ֆաբյանո Պրետին, չորրորդ պաշտոնյան լինելու է Դանիելե Դովերին, VAR համակարգի պատասխանատուներ՝ Մասիմիլիանո Իրատին և Մարկո Գվիդան։
Ինչ վերաբերում է «Չելսի» – «Պորտու» հանդիպմանը, ապա այն կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները՝ Կլեման Տյուրպենի գլխավորությամբ։ Եզրային մրցավարներ են նշանակվել Նիկոլյա Դանոն և Սիրիլ Գրինգորը, չորրորդ մրցավար՝ Ֆրանկ Շնայդերը, VAR համակարգի պատասխանատուներ՝ Ֆրանսուա Լետեսյեն ու Ժերոմ Բրիսարը։
Հիշեցնենք, որ դիմակայությունների առաջին խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթել է «Բավարիային», «Չելսին» 2։0՝ «Պորտուին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դանիելե Օրսատո, Կլեման Տյուրպեն, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պորտու, ՊՍԺ