«Հաջորդ գլուխները ձերն են լինելու». Սամպդորիայի երկրպագուները խոզի գլուխներ են թողել ակումբի շտաբ-բնակարանի առաջ
«Սամպդորիայի» երկրպագուներն ակումբի ղեկավարության հասցեին սպառնալիքներ են ուղարկել:
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, այսօր՝ փետրվարի 25-ին, ջենովական ակումբի շտաբ-բնակարանի դիմաց հայտնաբերվել է ստվարաթղթե արկղ, որի մեջ եղել է խոզի գլուխ:
Արկղի մեջ եղել է նաև երկտող՝ ուղղված ակումբի նախկին նախագահ Մասիմո Ֆերերոյին և ներկայիս փոխնախագահ Անտոնիո Ռոմեիին, որի վրա գրված է եղել հետևյալը.
«Հաջորդ գլուխները ձերն են լինելու»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջենոայի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: Իրավապահ մարմիններն ուսումնասիրելու են «Սամպդորիայի» շտաբ-բնակարանի առջև տեղադրված տեսախցիկների տեսագրությունները՝ պարզելու այս գործողության մեջ ներգրավված անձանց:
Ենթադրվում է, որ դա արել են «նավաստիների» երկրպագուներն, ովքեր դժգոհ են ակումբի ղեկավարությունից:
Հայտնի է, որ «Սամպդորիայի» երկրպագուների և ակումբի ղեկավարության միջև հարաբերություններն արդեն տևական ժամանակ է բավական լարված են:
Նշվում է, որ շաբաթներ առաջ էլ ինչ-որ մեկը «Սամպդորիայի» շտաբ-բնակարան է ուղարկել չլիցքավորված փամփուշներով պարկ:
Հավելենք, որ ջենովական ակումբն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում բավական անհաջող է հանդես գալիս և անցկացրած 23 խաղից հետո վաստակել է միայն 11 միավոր՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Սամպդորիա