Բավարիան համաձայնության  է հասել Ֆլիկի հավանական  փոխարինողի հետ

Բավարիան համաձայնության է հասել Ֆլիկի հավանական փոխարինողի հետ

26/04/2021 - 16:32

Ինչպես գիտեք, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վերջերս հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է խզել պայմանագիրը մյուխենյան ակումբ հետ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «Բավարիան» արդեն կողմնորոշվել է, թե ով է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու Հանսի Ֆլիկին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի գլխավոր նպատակը «Լայպցիգի» մարզիչ Յուլիան Նագելսմանին հրավիրելն  է։ Նշվում  է, որ 33-ամյա մասնագետը նույնպես ցանկանում  է գլխավորել «Բավարիան»։

Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկն  էլ գրում  է, որ Նագելսմանն ու «Բավարիան» արդեն հասել են սկզբունքային համաձայնության։

Kicker-ին  էլ հայտնի  է դարձել, որ Նագելսմանը «ցլերի» ղեկավարությանն արդեն հայտնել  է իր որոշման մասին․ նա ցանկանում  է խզել պայմանագիրը «Լայպցիգի» հետ և տեղափոխվել «Բավարիա»։

Հաղորդվում է, որ «Լայպցիգը» Նագելսմանի դիմաց ցանկանում է «բավարական մեքենայից» ստանալ 25 մլն եվրո։ Եթե «Բավարիան» վճարի այդ գումարը, ապա դա ռեկորդային կդառնա Բունդեսլիգայի ակումբենրի շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023