«Հայրիկ, այս գոլը քեզ համար է». Ակեի հայրը մահացել է նրա` ՉԼ-ում խփած առաջին գոլից րոպեներ անց
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն հայտնել է իր հայրիկի մահվան մասին.
«Վերջին շաբաթներն ինձ համար ամենածանրն էին։ Հայրս անբուժելի հիվանդացավ։ Բարեբախտաբար, ինձ աջակցում էին հարսնացուս, ընտանիքս ու ընկերներս։
Երեկ ես Չեմպիոնների լիգայում խփեցի առաջին գոլս և դրանից ընդամենը րոպեներ անց հայրս մահացել է` շրջապատված լինելով ընտանիքիս անդամներով։
Հայրս միշտ հպարտությամբ էր լցվում` տեսնելով, թե ինչպես եմ խաղում։ Գիտեմ, որ դու միշտ ինձ հետ ես։ Դու միշտ իմ սրտում կլինես, և այս գոլը քեզ համար է, հայրիկ»,- գրել է հոլանդացի պաշտպանն Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի մրջանակում 6:3 հաշվով հաղթեց «Լայպցիգին», իսկ «քաղաքաբնակների» առաջին գոլը 16-րդ րոպեին խփեց հենց Ակեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Մանչեսթեր-Սիթի, Նաթան Ակե, Չեմպիոնների-լիգա