Հայտնի է` ով է գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Յոն վան’տ Սխիպը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
61-ամյա մասնագետը նախկինում մարզել է Ամստերդամի «Այաքսը», Հունաստանի ազգային հավաքականը, «Զվոլեն», ավստրալական «Մելբուռն Սիթին», մեքսիկական «Չիվասը» և «Տվենտեն», իսկ Նիդերլանդների ազգային հավաքականում եղել է Մարկո վան Բաստենի օգնականը։
Նիդերդլանցի մասնագետը 2024 թ. հուլիսից նոյեմբեր զբաղեցրել է «Այաքսի» տեխնիկական տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի նախորդ գլխավոր մարզիչն ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովն էր, որը պաշտոնանկ է արվել 2024 թ. հոկտեմբերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսանդր Պետրակով, Այաքս, Հայաստանի-հավաքական, Հոլանդիայի հավաքական, Հունաստանի հավաքական, Մարկո վան Բաստեն, Յոն վան'թ Սխիպ