Հայտնի է, թե ովքեր կպայքարեն Բարսելոնայի նախագահի պաշտոնի համար

Հայտնի է, թե ովքեր կպայքարեն Բարսելոնայի նախագահի պաշտոնի համար

23/07/2020 - 19:26

Ինչպես գիտեք, «Բարսելոնայում» 2021 թվականի ամռանը սպասվում են նախագահական ընտրություններ։

Ինչպես տեղեկացնում է OK Diario պարբերականի տնօրեն Էդուարդո Ինդան, նախագահի պաշտոնին հավակնելու են Վիկտոր Ֆոնտը և ակումբի նախկին նախագահներ Ժոան Լապորտան և Սանդրո Ռոսելը։

Երբ Լապորտան դրեց իր թեկնածությունը, հայտարարեց, որ պատրաստ է «Բարսելոնայի» ղեկին վերադարձնել Պեպ Գվարդիոլային, սակայն նա գիտակցում է, որ իսպանացի մասնագետը դեռևս «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է, այդ պատճառով էլ նա խոստացավ, որ ակումբի նոր գլխավոր մարզիչը կլինի Խավին։

Նման խոստում է տվել նաև Վիկտոր Ֆոնտը, իսկ Սանդրո Ռոսելը ծրագրերից դեռևս որևէ տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ներկայիս նախագահը Խոսեպ Մարիա Բարտոմեուն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023