Հայտնի է, թե ինչու է Ալեմանին հեռանալու Բարսելոնայից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ֆուտբոլային գծով տնօրեն Մատեու Ալեմանին սույն թվականի հունիսի 30-ից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը։
Ըստ Fox Sports-ի լրագրող Վերոնիկա Բրունատիի տեղեկությունների` 60-ամյա ֆունկցիոները դեմ է Լեո Մեսսիի «Բարսելոնա» վերադարձին։
Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսիին վերադարձնելու հարցում Ալեմանին չի կիսում «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտայի գաղափարները, քանի որ ցանկանում է երիտասարդացնել թիմի կազմը։
Բացի դրանից, սպասվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարներն անցնող շաբաթվա ընթացքում հանդիպելու են Լա լիգայի ներկայացուցիչների հետ` քննարկելու արգենտինացի ֆուտբոլիստի հավանական տրանսֆերի իրագործման ծրագիրը։
Հատկանշական է, որ «կապտանռնագույնները» Մեսսիի հետ պայմանագիր կնքելու համար ստիպված են լինելու էականորեն նվազեցնել աշխատավարձի բյուջեն, որպեսզի չխախտեն ինչպես ՖԻՖԱ-ի, այնպես էլ Լա լիգայի ֆինանսական կանոնադրության որոշ կետեր։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2005-21 թթ.` անցկացրած 778 խաղում դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Մատեու Ալեմանի, տրանսֆերներ