Հայտնի  է, թե երբ կշարունակվի Բետիս – Սևիլիա հանդիպումը

Հայտնի է, թե երբ կշարունակվի Բետիս – Սևիլիա հանդիպումը

16/01/2022 - 13:53

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում հունվարի 15-ին պետք է կայանար «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումը, սակայն այն անավարտ է մնացել. 39-րդ րոպեին տանտերերի երկրպագուներից մեկը տրիբունայից փայտով հարվածել է «Սևիլիայի» կիսապաշտպան Ժոան Ժորդանի գլխին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է։

Արդեն հայտնի է դարձել, թե երբ է շարունակվելու հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը, հանդիպումը կշարունակվի այսօր` հունվարի 16-ին` Երևանի ժամանամով 19:00-ից սկսած։

Հավելենք, որ խաղը շարունակվելու է 39-րդ րոպեից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023