Հայտնի է, թե երբ են հանդիպելու Սուպեր լիգայի հիմնադիր-ակումբների ներկայացուցիչները
Ինչպես արդեն հայտնի է, Սուպերլիգան դեռևս չիրագործված մոտ է տապալմանը։ Մրցաշարի բոլոր 12 հիմնադիր-ակումբներն այժմ քննարկում են մրցաշարի չեղարկման տարբերակները։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Սուպերլիգայի հիմնադիր-ակումբների ներկայացուցիչներն այսօր՝ ապրիլի 21-ին՝ Երևանի ժամանակով 1։30-ից սկսած արտահերթ հանդիպում կունենան՝ քննարկելու մրցաշարի լուծարման հարցը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ մրցաշարից դուրս գալու ուղղությամբ արդեն աշխատում են «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Ատլետիկո Մադրիդը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Սուպերլիգա