Հայտնի է դարձել Տիմո Վերների հրաժարագնի չափը, որը գործելու է ամառվանից
Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների պայմանագրում կա հրաժարագնի կետ, որը կսկսի գործել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ գարնանը խաղացողի հրաժարագինը կազմելու է 58 մլն եվրո, իսկ ամռանը կկազմի՝ 35 մլն։
Խաղացողի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդը «Լիվերպուլն» է։ Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկ անգամ չէ նշել, որ կցանկանար իր թիմում տեսնել 23-ամյա խաղացողին։ Վերները նույնպես բազմիցս իր հիացմունքն է հայտնել Կլոպի հանդեպ։
Ընթացիկ մրցաշրջանում Վերները «ցլերի» կազմում բոլոր մրցաշարերի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 27 գոլի հեղինակ։
# Լայպցիգ, Լիվերպուլ, Տիմո Վերներ, տրանսֆերներ