Հայտնի է դարձել Տիմո Վերների աշխատավարձի չափը, որը վաստակել է Չելիսում
«Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները հուլիսի 1-ին կմիանա «Չելսիին»։
Օրեր առաջ լոնդոնյան ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ 53 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել Տիմո Վերների տրանսֆերը, իսկ ահա ինչպես տեղեկացնում է AS-ը, Վերները դառնալու է «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Սպասվում է, որ Վերների աշխատավարձը տարեկան կկազմի 15 մլն եվրո։ Վերներն այդ ցուցանիշով առաջ կազմի ակումբի ներկայիս ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից՝ Նգոլո Կանտեից և Կեպա Արիսաբալագայից, ովքեր վաստակում են 9-ական մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» նաև առանձին 11 մլն եվրո է վճարել խաղացողին, որպեսզի նա չընտրի այլ ակումբ։
# Լայպցիգ, Չելսի, Տիմո Վերներ, տրանսֆերներ